կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մահվան ելքով փոխհրաձգություն Մալաթիայի շուկայի հարևանությամբ

Մահվան ելքով փոխհրաձգություն Մալաթիայի շուկայի հարևանությամբ

Այսօր` ժամը 21։20-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի 2-րդ նրբանցքում վիճաբանող անձանց միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը։

Ականատեսները թղթակցին հայտնել են, որ հրաձգությունը տեղի է ունեցել Մալաթիայի շուկայի «մրգերի պահեսt» կոչվող հատվածում։

Հրաձգության արդյունքում, ըստ ականատեսի, կյանքի հետ անհամատեղելի վիրավորում են ստացեն 2 քաղաքացի։

Ժամանել են Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության աշխատակիցները։

Այս պահի դրությամբ պարեկային ծառայությունը սահմանափակել է քաղաքացիները շարժը վերոնշյալ հատվածում։

Ականատեսը տեղեկացրեց նաև, որ հրաձգությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա տեղի ունեցած անհամաձայնության արդյունքում։

 

  • Կիսվել: