չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մահվան ելքով ավտովթար՝ Արմավիրի մարզում. Ford-ը մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է դաշտում. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Մահվան ելքով ավտովթար՝ Արմավիրի մարզում. Ford-ը մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է դաշտում. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Երեկ՝ օգոստոսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի բնակիչ՝ 42-ամյա Կնյազ Շամոյանը իր վարած Ford Escape մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել և գլորվելով հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Շամոյանը մարմնական վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։

  • Կիսվել: