կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մահվան ելքով ավտովթար Արմավիրի մարզում

Մահվան ելքով ավտովթար Արմավիրի մարզում

Այսօր՝ փետրվարի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:   Ժամը 02:30-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկը ահազանգել է ոստիկանության Արմավիրի բաժին և հայտնել, որ Եղեգնուտ գյուղից դեպի Երասխահուն գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է գլխիվայր շրջվել, և 1 հոգի մահացել է. իսկ 1 հոգու էլ իրենք տեղափոխում են «Արմավիր» բժշկական կենտրոն:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 42-ամյա Օկսեն Ստեփանյանը Nissan մակնիշի ավտոմեքենայով, Եղեգնուտ գյուղից դեպի Երասխահուն գյուղ տանող ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ ուղևոր, Եղեգնուտ գյուղի բնակիչ, 51-ամյա Քալաշ Սմոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

  Գ. Շամշյանի տեղեկություններով, Օ. Ստեփանյանը հաշվառված է ՀՀ Արդարադատության քրեակատարողական ծառայության «Սևան» քրեակատարողական հիմնարկում՝ ժողովրդին հայտնի «Սևանի գաղութում»:   Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք :

  • Կիսվել: