հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մահափորձ` Փայլակ Հայրապետյանի 29-ամյա թոռան նկատմամբ

Մահափորձ` Փայլակ Հայրապետյանի 29-ամյա թոռան նկատմամբ

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ըստ shamshyan.com-ի` Ժամը 02:30-ից մինչև 03:15-ն ընկած ժամանակահատվածում ահայտ անձը, դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի միջից, Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում կրակոցներ է արձակել Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Փայլակ Հայրարպետյանի կողմից վարվող Lexus մակնիշի 35 CՏ 487 համարանիշի ավտոմեքենայի վրա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցների արդյունքում վնասվել է վարորդի կողմի դուռը, ապակին և հայելին: Բարեբախտաբար, Փ. Հայրապետյանը չի տուժել: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև կրակված պարկուճներ: Մանրամասները` սկզբնաղբյուրում:

 Նշենք, որ 29-ամյա երիտասարդը հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանի թոռն է:

 

  • Կիսվել: