երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մահացել է վրաերթի ենթարկված երկրորդ տղամարդը

Մահացել է վրաերթի ենթարկված երկրորդ տղամարդը

Փետրվարի 16-ին, ժամը 01.00-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 67 և 62 տարեկան երկու տղամարդու. 62-ամյա Մերուժան Մելոյանը տեղում մահացել էր, իսկ 67-ամյա տղամարդը տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Փետրվարի 18-ին դեպքի նախաքննությունն իրականացնող մարմնից ոստիկանությունում գրություն է ստացվել, որ փետրվարի 17-ին, ժամը 08.00-ին, 67-ամյա Հայկ Էլիզբարյանը նույնպես մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: