հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մահացել է վաստակաշատ շինարար Յուրի Մկրտչյանը. Հոգեհանգիստը՝ այսօր, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Մահացել է վաստակաշատ շինարար Յուրի Մկրտչյանը. Հոգեհանգիստը՝ այսօր, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Խորին ցավով հայտնում ենք, որ 2023 թվականի մարտի 7-ին 88 տարեկան հասակում կյանքից հեռացավ վաստակաշատ շինարար Յուրի Գերասիմի Մկրտչյանը։

Նա իր մեծ ավանդն է ներդրել Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող Արփա–Սևան թունելի շինարարությունում։

Մինչև կյանքի վերջ իր մեծ կոչումն է համարել բացառիկ գիտելիքներով, փորձով և հմտություններով բարձր մակարդակի հասցնել շինարարական ոլորտը՝ անդադար աշխատանքի և նվիրման շնորհիվ։

Պարգևատրվել է ԽՍՀՄ Գերագույն Սովետի Վ․Ի․ Լենինի անվան,  ինչպես նաև Աշխատանքային կարմիր դրոշի կրկնակի շքանշաններով:

Կիսում ենք կորստյան ծանր վիշտը հարազատների հետ և հայտնում ենք մեր զորակցությունը։

Վաստակաշատ շինարարի, մեծ հայրենասերի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Յուրի Գերասիմի Մկրտչյանի հիշատակը վառ կմնա մեր սրտերում։

Հոգեհանգիստը կկայանա մարտի 09-ին, ժամը 18։00-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը` մարտի 10-ին ժամը 13:00-ին` նույն եկեղեցում:

  • Կիսվել: