Մահացել է վաստակաշատ մարզիկ ու մանկավարժ Արամ Խանզադյանը
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտնել է վաստակաշատ մարզիկ ու մանկավարժ Արամ Խանզադյանի մահվան մասին, մասնավորապես, նշելով․
"Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Վանաձորի պատվավոր քաղաքացի, Հայաստանի մարզական ընտանիքի պատվավոր վետերան, վաստակաշատ մարզիկ ու մանկավարժ Արամ Խանզադյանը՝ մեր բոլորիս սիրելի ընկեր Արամոն։
Ցավակցում ենք ընտանիքի անդամներին,հարազատներին ու մեր բոլոր համաքաղաքացիներին"։