Մահացել է սիրված հաղորդավար Գևորգ Եղիազարյանը
Մահացել է հեռուստահաղորդավար, հանդիսավար Գևորգ Եղրազարյանը։ Այս մասին հայտնում է «Հորիզոն» հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջը։
«Սրտի խոր ցավով հայտնում ենք բոթը՝ կյանքից վաղաժամ հեռացել է բոլորիս կողմից սիրված հաղորդավար, մեր գործընկեր Գևորգ Եղիազարյանը:
Նրա ընտանիքին, մտերիմներին ու նրա արվեստը գնահատող մարդկանց մեր խոր ցավակցություններն ենք հայտնում....»,-նշված է գրառման մեջ։