շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Իրանը ԱԷՄԳ-ի ղեկավարին արգելել է այցելել երկրի միջուկային օբյեկտներ

Իրանը ԱԷՄԳ-ի ղեկավարին արգելել է այցելել երկրի միջուկային օբյեկտներ

Իրանի իշխանություններն այլևս չեն արտոնի ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի այցելություններն իրենց միջուկային օբյեկտներ և կարգելեն այնտեղ տեսահսկողության իրականացումը։ Այս մասին Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Համիդ-Ռեզա Հաջի Բաբաեին։

«Իրանցի բարձրաստիճան խորհրդարանականը հայտարարել է, որ Իրանն այլևս թույլ չի տա Գրոսիին այցելել իր միջուկային օբյեկտներ և դրանցում հսկող տեսախցիկներ տեղադրել»,- հաղորդում է լրատվամիջոցը։

Հաջի Բաբաեին նշել է, որ Թեհրանն այս քայլին է դիմել Իսրայելի իշխանություններից ձեռքբերված փաստաթղթերում Իրանի միջուկային ոլորտի վիճակի մասին տեղեկություններ հայտնաբերելուց հետո։

 

  • Կիսվել: