Մահացել է Ռաֆիկ Պետրոսյանը
Այսօր մահացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, իմ մեծ ուսուցիչ Ռաֆիկ Գարեգինի Պետրոսյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
՛՛Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, դեկտեմբերի 19-ին, ժամը 17:30-ին, հուղարկավորությունը՝ նույն վայրում, դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին՛՛,-նշել է նա:


