հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մահացել է Իրանի առաջին նախագահը

Մահացել է Իրանի առաջին նախագահը

Շաբաթ Փարիզի Սալպետրիեր հիվանդանոցում մահացել է Աբոլհասան Բանիսադրը, որը 1980 թվականին ընտրվել էր նոր կազմավորված Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին, քաղաքական գործիչը կյանքից հեռացել է 88 տարեկանում:

Մահվան պատճառը  գործակալությունը չի նշում:

1979 թվականին շահի միապետության տապալման արդյունքում Իրանում Մոհամմադ Ռեզա Փահլավիի գլխավորությամբ ձևավորվել է Իրանի Իսլամական Հանրապետությունը: Իշխանության է եկել շիա հոգևորականությունը՝ այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի գլխավորությամբ:

  • Կիսվել: