շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Մահացել է հետախույզ Գոհար Վարդանյանը

Մահացել է հետախույզ Գոհար Վարդանյանը

Ծանր ու երկարատև հիվանդությունից հետո մահացել է հետախույզ Գոհար Լևոնի Վարդանյանը:

Հիշեցնենք, որ նա ծնվել է 1926 թվականի հունվարի 25-ին, Լենինական (Գյումրի) քաղաքում: 1930-ականների սկզբին ընտանիքով տեղափոխվել են Իրան:

16 տարեկանում մտել է իր ապագա ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խումբը։

Այդ խմբի կազմում 1943-ին մասնակցել է Թեհրանի խորհրդաժողովի անվտանգության ապահովման գործողությանը, որի ժամանակ կանխվել է Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ հիտլերյան հատուկ ծառայությունների մահափորձը:

Հետախույզը պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։

  • Կիսվել: