չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Մահացել է Բեյրութի պայթյունի հետևանքով 24 օր կոմայի մեջ գտնվող Անետ Խաչիկյանը

Մահացել է Բեյրութի պայթյունի հետևանքով 24 օր կոմայի մեջ գտնվող Անետ Խաչիկյանը

 Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգիստի պայթունից վիրավորված Անետ Խաչիկյանը մահացել է Բեյրութի Զահլե շրջանի հիվանդանոցում: Այս մասին թվիթերյան էջում հայտնել է Արևելքը։

«24 օր մահվան դեմ պայքարող մեր հայրենակից Անետ Խաչիկայնն այսօր առավոտյան մահացել է»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Հարյուրավոր տներ և մեքենաներ ոչնչացել կամ վնասվել են, կոտրված ապակիները ցրվել են մայրաքաղաքի շատ թաղամասերում, իսկ որոշ շենքեր ամբողջությամբ ավերվել են:

  • Կիսվել: