ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը: Նա 80 տարեկան էր:

Երջանիկ Աբգարյանը 1990-1995 թվականներին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ, 1992-1997 թվականներին` ՀՀ մաքսային վարչության պետ , 1996-1999 թվականներին` ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ:

  • Կիսվել: