ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Մահացել է Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակ, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը

Մահացել է Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակ, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը

Մահացել է Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակ, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը` Աննա Աբաջյանը։ Վերջին շրջանում Արցախի հերոսի մայրն առողջական խնդիրներ ուներ։ Աննա Աբաջյանը 52 տարեկան էր։

Հիշեցնենք՝ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինուժին հաջողվել էր ներթափանցել Թալիշ, գլխատել բնակիչներին, գրավել 14 ռազմական հենակետ, ինչպես նաեւ ռմբակոծել գրեթե բոլոր տները։

Առավել թեժ մարտեր են ընթացել Հադրութի (հարավային) եւ Մարտակերտի (հյուսիսարեւելյան) ուղղություններով։ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքն անձնազոհաբար պաշտպանելիս զոհվել է 19-ամյա կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը (Մոնումենտցի Կյաժ): Նույն դիրքի անձնակազմից էին նաեւ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, գնդացրորդներ Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը:

  • Կիսվել: