ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մահացել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Նվարդ Թալանյանը

Մահացել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Նվարդ Թալանյանը

Մահացել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի ցմահ անդամ, բարերար Նվարդ Թալանյանը։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Համագումարը։

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) սգում է բոստոնաբնակ բարերար, Համագումարի ցմահ հոգաբարձու Նվարդ (Սեմոնյան) Թալանյանի մահը, ով կյանքից հեռացավ 2023թ.-ի ապրիլի 19-ին։

Թալանյանը և իր ամուսինը Բոստոնի հայ համայնքի ակտիվ անդամներ են եղել։

«Բացի իր ներգրավվածությունից՝ որպես ցմահ հոգաբարձու, նա մասնակցում և աջակցում էր բազմաթիվ միջոցառումներին և գործընթացներին, ինչպիսիք են՝ դեպի Հայաստան ուղևորությունները, և խրախուսում էր Համագումարի ծրագրերի առաջխաղացումը, ներառյալ՝ Հայաստան ծառատունկ ծրագիրը: Ի ճանաչում հայ ժողովրդի հանդեպ իր հաստատակամ հանձնառության և նվիրվածության՝ Համագումարը 2013թ.-ին Նվարդին պարգևատրեց Համագումարի Վաստակավոր մարդասեր մրցանակով:

Նվարդի բարեգործական ջանքերը Բոստոնի համայնքում ներառում էին աջակցություն Բոստոնի համալսարանի բժշկական ֆակուլտետին, Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցին, Բենթլի քոլեջին, Հայկական ժառանգության այգուն և Թեքեյան մշակութային ասոցիացիային:

Այցելության ժամերը տեղի կունենան Ուոթերթաուն քաղաքի Մաունթ Օբըրն փողոց 558 հասցեում գտնվող Արամ Բեդրոսյան սգո սրահում, չորեքշաբթի, ապրիլի 26-ին, 16:00-ից մինչև 20:00:

Հուղարկավորման արարողությունը տեղի կունենա հինգշաբթի, ապրիլի 27-ին, ժամը 11:00-ին Քեմբրիջի Բրաթլ փողոց 145 հասցեում գտնվող Սուրբ Երրորդություն Հայ առաքելական եկեղեցում: Ծաղիկների փոխարեն հիշատակի նվիրատվություններ կարող են կատարվել Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցուն (Չարլզ և Նվարդ Թալանյանների Վստահության հիմնադրամի համար)»,- ի թիվս այլնի՝ նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: