շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մահացած զինծառայողն Արարատի մարզից էր․ մարզպետ

Մահացած զինծառայողն Արարատի մարզից էր․ մարզպետ

Երեկ ականապայթյունային մահացու վիրավորում  ստացած զինծառայողն Արարատի մարզից էր։ Այս մասին հայտնում է մարզպետ Գարիկ Սարգսյանը։

«Երեկ ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1988թ. ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյանը: Նա Արարատի մարզի բնակիչ էր:

Ցավակցում եմ մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- գրել է նա։

  • Կիսվել: