երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Մաղթում եմ պայծառ ապագա Հայաստանի մայրաքաղաքին. Ֆրանսիայի դեսպան

Մաղթում եմ պայծառ ապագա Հայաստանի մայրաքաղաքին. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեպսան Ջոնաթան Լաքոթը շնորհավորել է Երևանի 2801-ամյակի առիթով և ֆեյսբուքյան իր էջում գրել հետևյալը.

«Հոկտեմբերի 19֊-ին Երևանը նշում է իր 2801 ամյակը։

Երիտասարդ հոգով այս հին քաղաքը համագործակցության բազմաթիվ ծրագրերի միջոցով հատուկ կապ է պահպանում Ֆրանսիայի հետ։

Երևանին իր անունը տված հնավայրը ուսումնասիրող և թվայնացնող «Էրեբունի» հնագիտական առաքելության միջոցով մենք աջակցում ենք Երևանին իր ծագման ուսումնասիրության գործում։

Երևանն իր հարկի տակ է ընդունել նաև մեր Հայաստանում ֆրանսիական համալսարանը, մեր Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցը, Հայաստանի Ալիանս ֆրանսեզը, և շուտով, Շառլ Ազնավուր կենտրոնում, Հայստանում ֆրանսիական մշակույթի ապագա տունը՝ Ֆրանսիական ինստիտուտը։

Հպարտ ենք տեսնել Ֆրանսիայի և ֆրանսերենի առաջխաղացումը Երևանում՝ մի քաղաքում, որն անցյալ տարի հյուրընկալել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը։

Երևանում ապրող կամ ժամանակավոր այցելող բոլոր ֆրանսիացիներին քաղաքը դիմավորում է իր ջերմությամբ, դինամիզմով և մշակույթով։

Ես իմ բարեմաղթանքներն եմ հղում երևանցիներին և մաղթում պայծառ ապագա Հայաստանի մայրաքաղաքին»։

  • Կիսվել: