Մադրիդում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
2025 թ․ ապրիլի 24-ին Մադրիդի Ալմուդենա մայր տաճարի բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն։
Արարողության ընթացքում ելույթ է ունեցել Իսպանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը։