ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
/Մ-6/ (Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

/Մ-6/ (Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ապրիլի 12-ին՝ ժամը 11։00-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում, /Մ-6/ (Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։

Անվտանգության նկատառումներից ելնելով տեղում հերթապահություն կիրականցնի ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

  • Կիսվել: