շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մ-4-Սեմյոնովկա ավտոճանապարհի վթարված կամրջի փոխարեն կառուցվում է միաթռիչք նոր կամուրջ

Մ-4-Սեմյոնովկա ավտոճանապարհի վթարված կամրջի փոխարեն կառուցվում է միաթռիչք նոր կամուրջ

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի սկզբնամասում արդեն սկսվել և ընթանում են Մ-4-Սեմյոնովկա հանրապետական նշանակության ավտոճանապարհն իրար կապող վթարված կամրջի քանդման ու միաթռիչք կամրջի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, կամրջի կառուցման աշխատանքների պատվիրատուն ՀՀ ՏԿԵ նախարարությունն է, կապալառու կազմակերպությունը՝ «Ծովագյուղի ՃՃՇ» ՍՊԸ-ն։ 

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 328,7 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետական միջոցներից։ 

Ծրագրով նախատեսված է հին, վթարված կամրջի ամբողջական քանդում ու միաթռիչք նոր կամրջի կառուցում՝ 32 մետր երկարությամբ։ Կիրականացվեն նաև ջրամեկուսացման աշխատանքներ, կտեղադրվեն անվահրիչները եւ մետաղական ճաղաշարը, երթևեկելի մասում կկառուցվի երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ։

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2024 թվականի ընթացքում։

  • Կիսվել: