ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի հատվածում կամուրջը ժամանակավորապես մասնակի փակ կլինի

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի հատվածում կամուրջը ժամանակավորապես մասնակի փակ կլինի

«Կամուրջշին» ՓԲԸ-ի կողմից Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ14+796 հատվածում կատարվում են կամրջի հիմնանորոգման աշխատանքներ։

 

Իրականացվելու են հենարանների վերականգնման, թռիչքային հեծանների տեղադրման, մայթերի կառուցման, ջրամեկուսացման և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Կամրջի հիմնանորոգման ավարտը նախատեսված է մինչև 2022թ․ նոյեմբերի 30-ը։

 

Нет описания фото.

Կամրջի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ վերոնշյալ ավտոճանապարհի երթևեկության աջ ուղղությունը դեպի Սևան նախատեսվում է փակել մինչև օգոստոսի 22-ը։ Դեպի Երևան երթևեկության աջ ուղղությունը նախատեսվում է փակել օգոստոսի 22-ից մինչև նոյեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։

  • Կիսվել: