ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Մ-10-Գավառ հանրապետական նշանակության ճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում

Մ-10-Գավառ հանրապետական նշանակության ճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում

Հուլիսի առաջին օրերից մեկնարկել և ընթանում են Մ-10-Գավառ հանրապետական նշանակության 4 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքները

Շինարարական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով, ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 202 միլիոն 262 հազար դրամ։

Ծրագրով նախատեսված է հին ասֆալտբետոնյա ծածկի ֆրեզում՝ 5 սանտիմետր շերտով և շուրջ 25 հազար քառակուսի մետր մակերեսով նոր ասֆալտբետոնյա շերտի տեղադրում, որոշ հատվածներում՝ փոսային նորոգման և հարթեցնող շերտի տեղադրման աշխատանքների իրականացում։

Նախատեսվում է նաև բետոնյա կարճասյուների տեղադրում և գծանշում։
Ճանապարհի միջին նորոգման աշխատանքները կավարտվեն 2023 թվականի սեպտեմբերին։

 

  • Կիսվել: