ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
«Լույս» հիմնադրամը փողոցում որևէ դրամահավաք չի իրականացնում․ պարզաբանում

«Լույս» հիմնադրամը փողոցում որևէ դրամահավաք չի իրականացնում․ պարզաբանում

«Լույս» հիմնադրամից հայտնում են, որ երեկ երեկոյան Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասում «Լույս» հիմնադրամի անունից անհայտ անձինք իրականացնում են դրամահավաք, իբրև թե սահմանամերձ գյուղերի երեխաների համար։
 
Տեղեկացնում ենք, որ «Լույս» հիմնադրամը փողոցում որևէ դրամահավաք չի իրականացնում և կապ չունի այս նախաձեռնության հետ։
 
Մեր անունից ներկայացող նմանօրինակ ցանկացած նախաձեռնություն խարդախություն է։
❗️ Խնդրում ենք հնարավորության դեպքում տարածել գրառումը։

  • Կիսվել: