ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լույս աշխարհ է եկել Ադրբեջանի հրետակոծության զոհ դարձած Գևորգ Հայրապետյանի հինգերորդ  զավակը

Լույս աշխարհ է եկել Ադրբեջանի հրետակոծության զոհ դարձած Գևորգ Հայրապետյանի հինգերորդ  զավակը

Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ եկավ 2022թ-ի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ադրբեջանական հրետակոծության զոհ դարձած Նորավան գյուղի բնակիչ Գեւորգ Հայրապետյանի հինգերորդ արու զավակը։ Այս մասին հայտնում են Սիսիանի բժշկական կենտրոնից:

Նշվում է, որ մայրը՝ Լիանա Ամիրյանը, որոշել է որդուն կոչել հոր անունով։

«Սիսիանի բժշկական կենտրոնի կոլեկտիվը շնորհավորում է Լիանային փոքրիկ Գեւորգի ծննդյան կապակցությամբ, ցանկանում, որ նրա հինգ զավակները մեծանան խաղաղ երկնքի տակ, ունենան երջանիկ ապագա»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: