հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը

Այսօր առավոտյան Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, մամուլի խոսնակ Ինգա Հայրյանը:

«Փոքրիկը ծնվել է 3, 3 կգ քաշով, 52 սմ հասակով:

Մարզպետ Ահարոն Սահակյանի օգնական Ստեփան Բաղդասարյանը, այցելել է Աբովյանի ծննդատուն, տեսակցելու և մարզպետի ու մարզպետարանի անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Իզաբելլա Հարությունյանին:

Փառք մեր բոլոր հերոսներին»,-նշել է նա:

  • Կիսվել: