ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լուսինե Խ․-ն չեր ցանկանում ինքնասպանության փորձ կատարել, պարզապես բորբոքված էր բնակարանային խնդրով

Լուսինե Խ․-ն չեր ցանկանում ինքնասպանության փորձ կատարել, պարզապես բորբոքված էր բնակարանային խնդրով

Մայիսի 14-ին, ժամը 14։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկատվություն էր փոխանցվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ունի բնակարանային խնդիր, սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով պատուհանից. անհրաժեշտ է հոգեբան։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

 

Հոգեբանի հետ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Լուսինե Խ․-ն (ծնված 1976 թ․) չի ցանկանում ինքնասպանության փորձ կատարել, պարզապես բորբոքված է բնակարանային խնդրով։

  • Կիսվել: