չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Լուսավորչի փողոցում բռնկված հրդեհը մարվել է.100 քմ տարածքում այրվել է հագուստ․ (տեսանյութ)

Լուսավորչի փողոցում բռնկված հրդեհը մարվել է.100 քմ տարածքում այրվել է հագուստ․ (տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գրիգոր Լուսավորչի 12 հասցեում գտնվող հագուստի խանութում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։21-ին, մարվել՝ 12։33-ին։ Մոտ 100 քմ տարածքում այրվել է հագուստ։

 

  • Կիսվել: