հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լուսանկարներ՝ Զվարթնոց տաճարի մոտ ավտովթարից. բախվել է մի քանի ավտոմեքենա

Լուսանկարներ՝ Զվարթնոց տաճարի մոտ ավտովթարից. բախվել է մի քանի ավտոմեքենա

Հոկտեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։15-ի սահմանում «Կռազ 250» մակնիշի բեռնատարը Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոց տաճարի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԼԱԴԱ 2114» մակնիշի ավտոմեքենային։

 
 

նկար

Բախման հետևանքով «ԼԱԴԱ»-ն էլ առաջ է ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ առաջ ընթանալով բախվել է կայանված մինի տրակտորին։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ երկուսը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մյուս վիրավորն էլ՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկը։

 

նկար

 

նկար

 

նկար

  • Կիսվել: