շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Louis Vuitton նորաձևության տունը գնել է աշխարհի ամենախոշոր ալմաստներից մեկը

Louis Vuitton նորաձևության տունը գնել է աշխարհի ամենախոշոր ալմաստներից մեկը

Ֆրանսիայի Louis Vuitton նորաձեւության տունը դարձել է 1758 կարատ քաշով՝ աշխարհի ամենախոշոր ալմաստներից մեկի գնորդը, որը Կանադայի Lucara Diamond Corp. հանքարդյունահանող ընկերությունն արդյունահանել է Բոտսվանայում, տեղեկացնում է New York Times թերթը:

Անցյալ տարվա ապրիլին Lucara Diamond Corp.-ը հայտարարել է Բոտսվանայում 1758 կարատ քաշով մուգ գույնի խոշոր ալմաստ արդյունահանելու մասին: Ընկերության տվյալներով՝ այդ չվնասված քարն ամենախոշորներից մեկն է մարդկության պատմության մեջ եւ ամենախոշոր ալմաստը, որն այսօրվա դրությամբ արդյունահանվել է Բոտսվանայում:

Ալմաստը կշռում է մոտավորապես 352 գրամ, այն դասվել է «հարակնագործական» քարերի կատեգորիային:

Louis Vuitton աշխարհահռչակ ընկերության գործադիր տնօրեն Մայքլ Բյորքին հրաժարվել է նշել ձեռքբերման գինը, սակայն հայտնել է, որ այն «միլիոններ» է կազմում:

  • Կիսվել: