հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նարեկ Տերյանը հանդիպել է ալմաստի արդյունահանմամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի տնօրենի հետ

Նարեկ Տերյանը հանդիպել է ալմաստի արդյունահանմամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի տնօրենի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հանդիպում է ունեցել ալմաստի արդյունահանմամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ ռուսաստանյան «ԱԼՌՈՍԱ» ընկերության կառավարման անդամ, «ԱԼՌՈՍԱ Միացյալ վաճառքի կազմակերպության» տնօրեն Եվգենի Ագուրեևի և նույն ընկերության Միջազգային համագործակցության վարչության պետ Պյոտր Կարակչիևի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադամանդագործության և ոսկերչության ոլորտներում հետագա համագործակցության արդյունավետության բարձրացման հարցեր։ Նարեկ Տերյանը ներկայացրել է նոր ստեղծվող «Հայ-Ալմաստ» պետական միասնական ընկերությունը և պլանավորվող աշխատանքների իրագործման մեխանիզմը։

Ռուս գործընկերները ներկայացված մեխանիզմին ծանոթանալուց հետո պատրաստակամություն են հայտնել սկսել համագործակցությունը։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել կարճ ժամանակահատվածում կազմել երկուստեք գործողությունների ճանապարհային քարտեզը՝ համագործակցությանն իրավական ընթացք տալու նպատակով

  • Կիսվել: