շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լոռու մարզում վարորդը, Opel Zafira-ով մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է ձորում

Լոռու մարզում վարորդը, Opel Zafira-ով մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է ձորում

 Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի  21-ին Լոռու մարզում տեղի ունեցած  խոշոր ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 21:40 –ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա  Գոռ Հ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի  3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գոռ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Վանաձոր» բժշկական կենտրոն: Օպերատիվ է գործել նշված բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Գարիկ Մսարտիրոսյանի գլխավորությամբ:  

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ   Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է  ոստիկանության Գուգարքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ա. Նահապետյանի գլխավորությամբ: 

  • Կիսվել: