երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Լոռու մարզում УАЗ-ը մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շուռ է եկել. կա 1 զոհ, վիրավոր

Լոռու մարզում УАЗ-ը մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շուռ է եկել. կա 1 զոհ, վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
 
Ժամը 16:30-ի սահմաններում, УАЗ մակնիշի ավտոմեքենան, Վանաձորի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է «Ղալաղջ» հանդամասում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վանաձորի բնակիչ, 43-ամյա Արկադի Կռոյանը մահացել է, իսկ 50-ամյա Արայիկ Սարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սաֆարյանի և Ադամյանի գլխավորությամբ:

 

Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, որի ընթացքում պարզվելու է՝ տեղի ունեցածը ճանապարհատրանսպորտային, թե դժբախտ պատահար է:
 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: