հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լոռու մարզում պայթել է ինքնաշեն գազի կաթսա․ կա տուժած

Լոռու մարզում պայթել է ինքնաշեն գազի կաթսա․ կա տուժած

Հունվարի 22-ին, ժամը 20:22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ կայարանի 35-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել ջեռուցման համակարգի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տեղի է ունեցել ինքնաշեն գազի կաթսայի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման:

Փրկարարներն Ա․ Մ․-ին (ծնված 1971 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները փակել են գազօջախի և ջեռուցման կաթսայի փականները, մարել ինքնաշեն կաթսայի այրման խցիկում առկա փայտի մնացորդը։

  • Կիսվել: