հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քաբուլում պայթյուն Է տեղի ունեցելԱԳՆ-ի շենքի մոտ. կան զոհեր

Քաբուլում պայթյուն Է տեղի ունեցելԱԳՆ-ի շենքի մոտ. կան զոհեր

 Քաբուլում պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի Արտաքին գործերի նախարարության շենքից ոչ հեռու: Միջադեպի հետևանքով զոհվել Է առնվազն երկու մարդ: Այս մասին Twitter-ում հայտնել է Emergency միջազգային բժշկական կազմակերպությունը։

Կազմակերպության տվյալներով՝ հիվանդանոց Է տեղափոխվել նաև 12-ից ոչ պակաս տուժած, նրանց թվում՝ մեկ երեխա։ Տեղական վարչակազմի ներկայացուցիչները, որոնք նշանակվել են «Թալիբան» շարժման կողմից, Քաբուլում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունն առայժմ  չեն մեկնաբանել:

  • Կիսվել: