հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Լոռու մարզում կա կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք

Լոռու մարզում կա կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք

Այս պահի դրությամբ Լոռու մարզում կա կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են, հայտնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

«Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է ՀՀ առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի կողմից: Արտակարգ իրավիճակի պայմաններում պարետի ցուցումների կատարման ու վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ապահովումը գտնվում է իմ շուրջօրյա ուշադրության կենտրոնում:

Հորդորում եմ զերծ մնալ կեղծ կամ չճշտված տեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: Խնդրում և հորդորում եմ հետևել պարետի ցուցումներին/ սահմանափակումներին և մնալ տանը' դուրս գալով միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մի վտանգեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը և կյանքը»,- գրում է մարզպետը:

  • Կիսվել: