շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լոռու մարզում  գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը

Լոռու մարզում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը

Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդացության թիվը 72 է: Հիվանդներից 54-ը լավացել են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Ցավոք, Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը: Երևան տեղափոխված մեր հիվանդներից մեկը, ով ուներ հարակից այլ հիվանդություններ, այդ թվում քաղցկեղ, մահացել է»,- հայտնել է մարզպետը։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 32 առողջացած։

Նշվում է, որ մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից 15 մահվան դեպք։ Նրանցից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։

  • Կիսվել: