ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Լոռու մարզում գրանցված է հիվանդացության 96 դեպք, մահվան՝ 1 դեպք. մարզպետ

Լոռու մարզում գրանցված է հիվանդացության 96 դեպք, մահվան՝ 1 դեպք. մարզպետ

Այսօրվա դրությամբ Լոռու մարզում գրանցված է հիվանդացության 96 դեպք, մահվան՝ 1 դեպք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Վաղն առավոտից Վանաձորի Գլորիա կարի ֆաբրիկան կփակվի 72 ժամով: Այսօրվա դրությամբ Լոռու մարզում գրանցված է հիվանդացության 96 դեպք, մահվան' 1 դեպք: Վիճակը գնալով դառնում է առավել խոցելի: Սիրելի լոռեցիներ, պահպանեք անհրաժեշտ ցուցումները, մի վտանգեք ձեր ու ձեր հարազատների եւ ընկերների կյանքը»,-նշել է նա:

  • Կիսվել: