երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լոռու մարզում երեկ բռնկված հրդեհը դեռ չի մարվել. հրդեհաշիջմանը մասնակցել են նաեւ բնակիչները

Լոռու մարզում երեկ բռնկված հրդեհը դեռ չի մարվել. հրդեհաշիջմանը մասնակցել են նաեւ բնակիչները

Դեկտեմբերի 29-ին, ժամը 17։05-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուռուտ գյուղի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ:

ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ուռուտ և Բովաձոր գյուղերի միջնամասում գտնվող սարալանջին։

Ըստ նախնական տվյալների՝ այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ, որից 35 հա-ն՝ ինքնամարվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից և գյուղի 10 բնակիչ։

Մթության և տեղանքի դժվարանցանելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։

  • Կիսվել: