շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Լոռու մարզում 39-ամյա վարորդը ավտոմեքենայով բախվել է հեծանվորդին. վերջինս հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց

Լոռու մարզում 39-ամյա վարորդը ավտոմեքենայով բախվել է հեծանվորդին. վերջինս հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մուքոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 25-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ավտոմեքենայի և հեծանվի բախման փաստով:

Այդ օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Ստեփանավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ պրակտիկ առողջ վիճակում իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ով հայտարարել է, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին ինքը հեծանվով ընթանալիս է եղել, երբ մեքենա է հարվածել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Պապանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց դիմած քաղաքացին՝ Ստեփանավանի բնակիչ, 41-ամյա Սարգիս Ա.-ն է: Ոստիկանները պարզել են նաև, որ դեպքը տեղի է ունեցել Ստեփանավան–Տաշիր ավտոճանապարհի արագաչափի մոտ և Սարգիս Ա.-ի հեծանվին բախվել է Տաշիր քաղաքի բնակիչ, 39-ամյա Յուրի Ու.-ն՝ իր վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայով:

Վարորդը փախուստի չի դմել, օգնել է շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: 

  • Կիսվել: