հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Լոռու մարզում 32-ամյա վարորդը քարով բարձված «КамАЗ»-ով կողաշրջվել է․ կա վիրավոր

Լոռու մարզում 32-ամյա վարորդը քարով բարձված «КамАЗ»-ով կողաշրջվել է․ կա վիրավոր

Սեպտեմբերի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։30-ի սահմանում Սևանի բնակիչ, 32-ամյա Արսեն Հ․-ն իր վարած «KAMAZ» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

 

Վթարի հետևանքով վարորդ Արսեն Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։

 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

  • Կիսվել: