չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են 37-ամյա քաղացացուն, որի ծեծի հետևանքով կնոջ մայրը մահացել էր, իսկ նա ահազանգել էր, թե հովվաշունն է գզել տարեց կնոջը

Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են 37-ամյա քաղացացուն, որի ծեծի հետևանքով կնոջ մայրը մահացել էր, իսկ նա ահազանգել էր, թե հովվաշունն է գզել տարեց կնոջը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 10-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել են Լոռու մարզի Ծաթեր գյուղի բնակիչ՝ 37-ամյա Գուրգեն Գևորգյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բերկան է ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին և նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 1-կետի հատկանիշներով, ով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Նա մայիսի 2-ին իր տանը իրեն պատկանող հովվաշան կապն արձակել և այնպես էր արել. որ շունը հարձակվի իր կողմից ծեծված կնոջ մոր՝ 78-ամյա Գյուլասար Մախսուդյանի վրա, և կինը մահացել էր, իսկ ճիվաղը ահազանգել էր ոստիկանություն, թե իբրև շունը հարձակվել է կնոջ մոր վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

  • Կիսվել: