ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լոռու մարզի լեռնատափաստանային ու անտառային գոտիներում մոխրագույն կռունկների բոլոր բնադրավայրերն անհետացել են

Լոռու մարզի լեռնատափաստանային ու անտառային գոտիներում մոխրագույն կռունկների բոլոր բնադրավայրերն անհետացել են

Լոռու մարզի լեռնատափաստանային ու անտառային գոտիներում մոխրագույն կռունկների բոլոր բնադրավայրերն անհետացել են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի զեկույցից․

«Լոռու մարզի լեռնատափաստանային ու անտառային գոտիներում գրանցվել է ջրային ողնաշարավոր կենդանիների թվի կտրուկ նվազում, մոխրագույն կռունկների բոլոր բնադրավայրերի ու ջրաճահճային ֆաունայի բազմաթիվ ներկայացուցիչների անհետացում՝ կապված խոնավ բիոտոպների չկարգավորված դրենաժի հետ։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում հայտնաբերվել են Դարևսկու իժի նոր ապրելավայրեր։

Հայաստանում առաջին անգամ Տաշիրի տարածաշրջանում հայտնաբերվել են ճագարների դիկրոցելիաների ձվեր, ավազանային տնտեսություններում առաջին անգամ կարմրախայտի մոտ գրանցվել է Bunodera luciopercae տեսակի տրեմատոդը։ Toxoplasma gondii գենատիպավորման արդյունքում նույնականացվել է միջին ու թույլ ախտածնությամբ օժտված երկու գենոտիպ»,- ասված է զեկույցում։

 

  • Կիսվել: