Լոռիում տեղի ունեցած աղետի հետևանքով որևէ պոչամբար չի վնասվել․ «Հետք»
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան վստահեցրել է, որ Լոռու մարզի պոչամբարներն աղետից հետո կայուն են, պատվարները վնասված չեն, և որևէ խնդիր չի առաջացել:
«Պարբերաբար մշտադիտարկում է իրականացվում, որևէ վնասում, որևէ վտանգ պոչամբարների պատվարների մասով չկա»,- նշեց Սոնա Հարությունյանը:
Լոռին պոչամբարներով հագեցած երկրորդ մարզն է` Սյունիքից հետո, այստեղ 9 պոչամբար է հաշվարկվում: Մետաղական հանքավայրերին կից պոչամբարների ներկայիս վիճակի մասին փորձել ենք պարզաբանումներ ստանալ ընկերություններից կամ վարչական ղեկավարներից:
Գործող հանքավայրերից և լեռնահարստացման կոմբինատներից մեկը «Թեղուտ» ՓԲԸ-ի շահագործած Թեղուտի հանքավայրն ու դրա կոմբինատն է: Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն մեր հարցերին ի պատասխան հայտնել է, որ տեղի ունեցած աղետը պոչամբարի ամբարտակի մարմնի վրա որևէ ազդեցություն չի գործել: Ամբարտակն անփոփոխ վիճակում է: Սակայն տնօրենը տեղեկացրել է, որ դադարեցվել է հանքաքարի արդյունահանման և վերամշակման արտադրությունը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։