հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լոռիում էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է. ենթակայանն այրվել է

Լոռիում էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է. ենթակայանն այրվել է

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 26-ին, ժամը 10:53-ին ահազանգ է ստացվել, որ Ախթալա-Ալավերդի ավտոճանապարհի 11-րդ կմ-ին հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։32-ին, մարվել՝ 12:29-ին: Ենթակայանն այրվել է:

  • Կիսվել: