չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Լոնդոնում ԿԳՄՍ նախարարը ETS-ի հետ քննարկել է դպրոցների կրթական մակարդակների անցումների գնահատման հարցը

Լոնդոնում ԿԳՄՍ նախարարը ETS-ի հետ քննարկել է դպրոցների կրթական մակարդակների անցումների գնահատման հարցը

Լոնդոնում մեկնարկել է կրթության համաշխարհային համաժողովը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Համաժողովն անցկացվում է «Ուսուցման մշակույթի զարգացում․ ավելի լավ և կայուն կրթություն ձևավորելու նպատակով ուսուցման մշակույթի զարգացում, ճկունություն, և խթանում» խորագրի ներքո և համախմբում է ոլորտի ղեկավարներին:

Կրթության համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել են Educational Testing Service (ETS) ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչների հետ:

  • Կիսվել: