երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Լիտվայի և Վրաստանի կարգավորող մարմինների ներկայացուցիչների հետ քննարկվել են հեռարձակվող մեդիաների խնդիրները

Լիտվայի և Վրաստանի կարգավորող մարմինների ներկայացուցիչների հետ քննարկվել են հեռարձակվող մեդիաների խնդիրները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հրավերով մայիսի 18-19-ին Երևանում էին գտնվում Լիտվայի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Վրաստանի հաղորդակցությւան հանձնաժողովի պատվիրակությունները:

Հանձնաժողովից հայտնում են, որ աշխատանքային այցի ընթացքում կարգավորող մարմինների անդամները քննարկեցին երեք երկրների հեռարձակվող մեդիաների առջև ծառացած խնդիրները, լիցենզավորման մոդելների առանձնահատկությունները, պրոպագանդայի, կեղծ տեղեկատվության, «ատելության խոսքի» դեմ պայքարի հայեցակարգերը, համացանցում տեսալսողական հոսքերի կարգավորման օրենսդրությունը և այլն:

Լիտվայից և Վրաստանից ժամանած մեր գործընկերները հանդիպեցին հանրային հեռարձակողի խորհրդի անդամների հետ, այցելեցին Հայաստանի հանրային հեռուստաընկերություն և ռադիոընկերություն: Պատվիրակության անդամներին ընդունեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ս. Գաբրիելյանը։

Տեղեկացնենք, որ 2022 թ. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը համագործակցության մասին հուշագրեր էր կնքել Լիտվայի և Վրաստանի կարգավորող մարմինների հետ:

  • Կիսվել: