Լինել սթափ, ոստիկանների հանդեպ չունենալ ատելություն․ քաղակտիվիստ
"Ոստիկանը մերն է, ոստիկանը քաղաքացու բարեկամն է․․․ Բազմիցս ականատեսն ենք լինում, թե ինչպես բողոքի ակցիայի ժամանակ, տեղի է ունենում բախում՝ իրավապահների և ցուցարարների միջև: Վերջինը երեկվա անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիան էր,որի ժամանակ կրկին սրվեց իրավիճակը և տեղի ունեցավ բախում։
Կորցրած Հայրենիքի, 5000-ից ավել զոհերի, անհետ կորածների և գերիների միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է:Հայ Ժողովուրդն ունի մեկ խնդիր՝ և դա ապաշնորհ ղեկավարի հետ է: Ոստիկանության հետ,մենք խնդիր չունենք,ոստիկանության ջոկատները բանակի հետ կռվել են ամենաթեժ կետերում՝ տալով զոհեր ու վիրավորներ:
Կոչ եմ անում մեր հայրենակիցներին` լինել սթափ, ոստիկանների հանդեպ չունենալ ատելություն, քանի որ հայ ժողովրդի առաջ պատասխան պետք է տա վարչապետի աթոռը զավթած անձը: Բոլորս էլ պետք է գիտակցենք,որ այսօրվա իշխանության միակ նպատակը՝ ցուցարար- ոստիկան բախումն է"։