Մենք շարունակում ենք համատեղ ջանքերը՝ հայ-ամերիկյան հարաբերություններին նոր որակ և դինամիկա հաղորդելու նպատակով․ Լիլիթ Մակունցը հանդիպել է Քրիստինա Քուինին
Երևանում հանդիպել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը: Հանդիպմանը Թվիթերում անդրադարձել են երկու դեսպանները։
«Մենք շարունակում ենք համատեղ ջանքեր գործադրել դեսպան Քեվինի հետ հայ-ամերիկյան հարաբերություններին նոր որակ և դինամիկա հաղորդելու նպատակով»,- գրել է Լիլիթ Մակունցը՝ կիսվելով համատեղ լուսանկարով։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը ևս հանդիպման մասին գրառում է կատարել՝ նշելով, որ համատեղ աշխատանք են կատարում՝ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ։
«Հաճելի է տեսնել Վաշինգտոնում իմ հայ գործընկերոջը՝ Լիլիթ Մակունցին այստեղ՝ Երևանում»,- գրել է նա։


