Լիբանանի նախագահն ընդունել է ադրբեջանական գերությունից ազատ արձակված Մարալ Նաջարյանին
Լիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է ադրբեջանական գերությունից ազատ արձակված Մարալ Նաջարյանին, տեղեկանում ենք Լիբանանի նախագահի ֆեյսբուքյան էջից։
Մարալ Նաջարյանը պատմել է, որ գերեվարվել է Շուշիում իր ընտանիքի անդամի հետ։ Նա շնորհակալություն է հայտնել Միշել Աունին՝ իրեն գերությունից ազատելու հարցում միջամտելու համար:
Հիշեցնենք, որ լիբանանահայ կինը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին, երբ գնացել էր Շուշիից իր անձնական իրերը վերցնելու։ Մարալ Նաջարյանը տուն է վերադարձել մարտի 11-ին։